Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.12.2019 | 00:03
Լույս ի Լու­սե,
Աստ­ված Ճշ­մա­րիտ,
Որ մե­ղա­վոր­նե­րին պա­հում ես Քո գր­կում,
Նրանց մեղ­քերն ես մաք­րում զո­պա­յով*,
Մեղ­քե­րի ցա­վից կուչ ե­կած­նե­րին`
Նաև սպուն­գով` չկորս­վեն հան­կարծ:
Ար­դար դա­տա­վոր, Դուռ կեն­դա­նա­րար,
Տու՛ր, Գա­ռանդ ձայ­նին հլու-հնա­զանդ,
Փա­րա­խը մտ­նենք,
Վա­յե­լե­լու տաք Շունչդ կեն­դա­նի:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
* Զո­պա՝-շրթ­նա­ծա­ղիկ­նե­րի ըն­տա­նի­քին պատ­կա­նող խն­կա­բեր բույս
Դիտվել է՝ 4559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ